Մի օր ինձ հետաքրքրեց։ Ես ցանկացա իմանալ, թե որն է աշխարհի ամենա կարևոր բանը։ Սկզբում հարցրեցի մայրիկից, բայց նա էլ չգիտեր։ Այդպես տխուր-տխուր գնացի բակ։ Այնտեղ այնքան մարդ կար և ես նրանց էլ հարցրեցի նրանք էլ չգիտեին։ Վերջապես մտքիցս հանեցի այդ ամենը և գնացի խաղալու։ Մի քանի ժամ անց ես վերադարձա տուն։ Ընթրեցի մի փոքր գիրք կարդացի և գնացի լոգանք ընդունելու։ Մայրիկը ասաց, որ բոլորին հարցրել է, բայց նրանք էլ չգիտեին։ Ես սկզբում մտածեցի, որ նա ուրախ լուր կասի, բայց ստացվեց հակառակը։ Ես գնացի քնելու, որովհետև շատ ուշ էր։ Առավոտյան շուտ արթնացա, որպեսզի գնամ դպրոց։ Հանկարծ հիշեցի իմ ցանկության մասին և հարցրեցի իմ դասընկերներին և դասընկերուհիներին։ Չկարողացան պատասխանել իմ հարցին։ Եվ այդպես տխուր-տխուր անցկացրեցի իմ օրը։ Վերադարձ տուն մի փոքր հանգստացա և սկսեցի անել դաս։ Վերջացնելուց հետո իջա բակ խաղալու։ Հետո գնացի այգի զբոսնելու։ Ճանապարհին վերադառնալուց տուն մի մարդ տեսա, ով խոսում էր և ասում, որ նա վերջապես իմացել է, թե որն է աշխարհում ամենա կարևոր բանը աշխարհում։ Դա Հայրենիքն է։