January 27

Բայ, գործնական աշխատանքներ

Տեքստից հանիր բայերը և գրիր դեմքը, թիվը, ժամանակը:
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության եւ պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր  նվիրաբերել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյան Արտեմիսին մի ուրիշ  բարձրարժեք  նվեր էլ էր ընծայել կովերի  ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց,  զարմացրեց ու հիացրեց բոլոր նրանց, ում վիճակվեց տեսնել  մարմարակերտ  նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, հրկիզեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին  մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին  ոճրագործի անունը:

Continue reading