Արագածոտնի մարզ.

Մարզկենտրոնը՝ Աշտարակ

Տեսարժան վայրերը

Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, ԱրուճԲյուրական, Դաշտադեմ,Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք,Մաստարա, Մարինե, ՄուղնիՈսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ

Լեռ՝  Արագած

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:

Continue reading

Արմավիրի մարզ

Տարածք-  1,242 կմ²

Բնակչություն-  323,300 մարդ

Մարզկենտրոն- Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է

Քաղաքներ- Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր

Տեսարժան վայրեր- Գայանե, Զվարթնոց, Էջմիածին, Հռիփսիմե, Շողակաթ, Ս.Աստվածածին (Վաղարշապատ), Սարդարապատի հուշահամալիր

Կլիման` արևոտ, չոր ցամաքային

Լիճ- Ակնա/ Այղր /- համարվում է պետական արգելոց

Գետ- Մեծամորն է, (Սևջուրը) սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է:

Continue reading

Հայաստանի մարզեր

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Հայաստանի ազգային հերոսներ

Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Continue reading

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Continue reading

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Continue reading