May 20

Պրոսպեր Մերիմե: Մաթեո Ֆալկոնե

Երբ Պորտո-Վեկկիոյից դուրս ես գալի ս և ուղղվում դեպի հյուսիս-արևմուտք` կղզու խորքը, ապա իսկույն հարկ ես տեսնում բարձրանալ բավական զառիթափ դարավանդը և ժայռաբեկորներով լցված ու տեղ-տեղ հեղեղատներով հատված ոլորապտույտ կածաններով երեք ժամ ընթանալուդ հետո գտնվում ես լայնարձակ թավուտի եզրին։ Թավուտը ապաստանն է կորսիկացի հովիվների և բոլոր նրանց, որոնք գժտվել են արդարադատության հետ։Պետք է գիտենալ, որ կորսիկացի հողագործը, ազատվելու համար իր դաշտը պարարտացնելու նեղությունից, սովորություն ունի վառելու անտառի որոշ մասը. շատ վատ է, եթե բոցը տարածվում է ավելի հեռու, քան հարկավոր է. ինչ էլ որ պատահի, նա կարող է վստահ լինել, որ լավ բերք կհավաքի ծառերի մոխիրներով պարարտացած այդ հողի վրա։

Continue reading
May 20

Հաշվետվություն պատմության առարկայից

Այս տարի մենք հայրենագիտության փոխարեն սովորեցինք պատմություն առարկան։ Սկսել են վերանայել մեր անցած դասերը։ Սովորել ենք տարբեր արքայատոհմերի և թագավորների մասին։ Ունեցել ենք շատ հետաքրքիր դասեր։ Ես շատ եմ սիրում պատմություն առարկան։ Ուսումնասիրել ենք բոլոր արքայատոհմերը։

Արքայատոհմեր որոնք ուսումնասիրել ենք այս տարի

Continue reading
May 19

Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

Continue reading
May 18

Էլեկտրական հոսանք։ Կայծակ

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

Continue reading
May 18

«Մայրենիի ելք ստուգատես 2026»

Սովորողն իր բլոգում բացում է «Մայրենիի ելք ստուգատես 2026» բաժինը, որտեղ տեղադրվում են ստուգատեսային նյութերը:

Բլոգային աշխատանք

Ծանոթացի՛ր  Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին և ըստ դրա խմբագրի՛ր բլոգդ և ներկայացրու։

Սովորողի գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ․

Continue reading
May 15

Сборник упражнений

Упражнение 1. Ответьте на вопросы

  1. Кого ты видел на улице? – Я видел на улице друга.
  2. Кого Ахмед хорошо знает? – Ахмед хорошо знает Рашида.
  3. Кого спрашивает преподаватель? – Преподаватель спрашивает студента и студентку.
  4. Кого мы видим в классе? – Мы видим в классе Виктора, Марию, Анну.
  5. Кого слушают студенты? – Студенты слушают декана.
  6. Кого она знает? – Она знает подругу.
  7. Кого студенты хорошо понимают? – Студенты хорошо понимают преподавателя.
  8. Кого ты видел в поликлинике? – Я видел доктора и медсестру.
Continue reading
May 12

Փորձություն։ Հնդկական հեքիաթ

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Continue reading