Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․

Եթե մուկը մլավեր ․․․

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-

Ոչխարը-

Խոզը-

Հավը-

Այծը-

Կատուն-

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր. 

․․․․․ շերեփ

․․․․․․ հեռախոս

․․․․․  զանգ
․․․․․․ պղպեղ

․․․․․ արջ

․․․․․․ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

My friend

My friend name is Pyunik. She is very beautiful. She has black shot hair, brown ayes. She love draw and she draw soy beautiful. She draw beautiful then I. I and Pyunik love play piano. I love she very much.

Համաշխարհային օվկիանոսի մասին տեղեկություններ

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 17-18-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

Read more: Համաշխարհային օվկիանոսի մասին տեղեկություններ

Նույն համարիչով կոտորակների համեմատում

Անգլերենի ֆլեշմոբ

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:

Read more: Անգլերենի ֆլեշմոբ

Մաթեմատիկա 17․04

Արան ունի 4 անգամ ավելի ընկույզ, քան Հայկը։ Որքա՞ն ընկույզ ունի նրանցից յուրաքանչյուրը, եթե նրանք ընդամենը ունեն 150 ընկույզ։

Լուծում

4+1=5

150։5=30

30×4=120

120+30=150

Պատ․՝30

Read more: Մաթեմատիկա 17․04

Մաթեմատիկա 16․04

Լրացրո՛ւ աղյուսակը։

Թիվը/մասը1/21/31/41/61/81/121/24
482424128642
7839261913963

Մաթեմատիկա 15․04

English homework

Read more: English homework

Գոյական, ածական

Ածական
Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Read more: Գոյական, ածական