September 16

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

Continue reading
September 16

Հարցեր

1․Ինչու՞ պղինձը չկարողացավ կիրառությունից լիովին դուրս մղել քար։

Մարդու առաջին օգտագործած մետաղը պղինձն էր։Այն փափուկ մետաղ է,այդ պատճառով քարե գործիքները լիովին դուրս չեկան գործածությունից։

2․Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։Որո՞նք են բրոնզի առավելությունները։

Ք․ա․ IV հազարամյակում հայտնաբերվեց բրոնզը՝ պղնձի և անագի համաձուլվածքը։Այն ավելի ամուր էր ու կարծր։Բրոնզից պատրաստում էին տարբեր առարկաներ ՝ կացին,սուր և այլն։Բրոնզե գործիքները նպաստեցին արհեստների,երկրագործության և անասնապահության զարգացմանը։

Continue reading