September 4

Իմ տոհմը

Իմ պապիկի հայրիկի անունը Սարգիս է, իսկ մայրիկի անունը Սրբուհի։ Տտիկիս մայրկի անունը Վարթի, իսկ հայրկի անունը Լեվոն։ Իմ մյուս տատիկի մայրիկի անունը Ձենֆիրա է, իսկ հայրիկի անունը Արտավազ։ Պապիկիս մայրիկի անունը Աշխեն, իսկ հայրիկինը Թևան։ Իմ տատիկի և պապիկի ծնողները եկել են Արևմտյան Հայաստանից։ Սարգիս պապիկը Իգդիրից է։ Իսկ Սրբուհի տատիկը Սուրմալուից։ Տատիկիս ծնողները եղել են գորիսից Խոզնավար գյուղում։ Մայրիկս Էջմիածնեցի է։ Մայրիկիս պապիկը պահեստապետ է եղել։ Եղբորս Անունը դրել են Վազգեն պապիկիս անունով։ Մեր տոհմում կա մի ավանդույթ։ Ամեն տարի տարբեր տոներին բոլորով հավագվում ենք և նշում այն։ Օրինակ՝ Հարիսայի տոնը, Զատիկը, Նոր տարին, տրնդեզը և այլն։

September 4

Իմ կարդացած գրքի հերոսը

Ես կարդացել եմ Անահիը հեքիաթը։ Անահիտը շատ բարի, գեղեցիկ և օգնող աղջիկ էր։ Միայն ուներ խորթ մայր և խորթ քույրեր։ Անահիտը կարդացել եմ մի քանի օրում։ Նաև կարդացել եմ գրադարանից վերցրած Եղնիկ գիրքը։ Այդ հեքիաթը սովորեցնում է, որ չի կարելի լինել խորթ։ Պետք է լնել բարի։ Իմ ընկերներին խորհուրդ կտամ կարդալ այդ գիրքը։ Այն գրվել է Ղազարոս Աղայանի կողմից 1881 թվականին։ Այս հեքիաթը ոչ միայն հետաքրքիր պատմություն ունի, այլև պարունակում է խորը բարոյական և դաստիարակչական արժեքներ։ Այս հեքիաթը խախտում է դասական հեքիաթներին բնորոշ սյուժեն՝ այստեղ կանայք են ուժեղ ու խելացի, իսկ արքայազնը սովորում է նրանից։Այն դաստիարակչական նշանակություն ունի՝ հատկապես երեխաների համար։ Հայ մշակույթում սա մի նոր տեսակի կին կերպար է, որն ակտիվ է, ոչ թե պասիվ։

September 4

Մաթեմատիկան առօրյա կյանքում

Նախագիծ

Խոհանոց

Մաթեմատիկան պետք է գալիս ամեն տեղ։ Նույնիսկ խոհանոցում։ Օրինակ՝

Երբ ինչ ,որ բան թխելիս օրինակ՝ խմարեղեն, պետք է գալիս մաթեմատիկան–։ Եթե պետք է ավելացնես 200 գրամ կարագ դրա համար պետք է հաշվել նույն ձև շաքարավազը, կակաոն, վանիլինը, աղը և այլն։

Երբ ջեռոցում դնում ես պատրաստ խմորը պետք է ընտրես ճիշտը։ Քանի րոպե և ինչ աստիճանով պետք է պատրաստել։ Եփման և թխման ժամանակի վերահաշվարկը։

Continue reading