Արշակ II
Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II-ը
(350-368թթ.)։
Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է
խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա
ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի
թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է
Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս
է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից
էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։
Continue reading