Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Խրճիթ-գյուղական փայտե, փոքր տնակ
Զանազան-բազմազան հարցեր
Թոթվում էին-ուսերը թափ տալ
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Իմ կարծիքով Ինչուիկը տարօրինակ հարցեր է տալիս որովհետև նա ուրիշներից լսել էր տարօրինակ հարցեր այնքան էր լսել, որ արդեն անգիր էր արել և կրկնում էր։
3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Իմ համար ձանձրալի էր այն, որ տղան աննդատ հարցեր էր տալիս։
- Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
-Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ։
-Բեղերը կատու չունեն, որ չժպտան։
-Ամպերը նամակ չեն գրում ուրովհետև ձեռք չունեն։
-Մորուքը դեմք ունի որովհետև այտպես գեղեցիկ է։
- Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
Հարցասիրություն-հարց+ա+սեր+ություն
Հարցական, հարցաթերթիկ, հարցազրույց, կենդանասեր, ընկերասեր, հյուրասեր, մարդասեր, սիրառատ։
Պատառաքաղ-պատառ+ա+քաղ
Պատառիկ, լեղապատառ, ծաղկաքաղ, փշաքաղվել, քաղհան։
Հուսահատվել-հուս+ա+հատվել
Անհույս, լիահույս, հուսախափ, ճարատվել։
Տեղափոխվել-տեղ+ա+փոխվել
Համատեղ, նստաատեղ, տեղադրել, տեղավորել, տեղավորվել, փոխվել, փոփոխություն, փոխնորդ, փոխարինել։
Նամականիշ-նամակ+ա+նիշ
Նամակատար, երկնիշ, միանիշ, վարկանիշ, եռանիշ, քառանիշ, վանդականիշ, աստղանիշ։
Գարեջուր-գարի+ջուր
Ջրամբար, ջրաման, ջրահարս, ջրառատ, ջրավազան, ջրհոս, ջրհոսք, ջրանցք, ջրծաղիկ, ջրաղաց, անձրևաջուր, աղաջուր, ցեխաջուր, քաղցրաջուր, ջրհեղեղ։
Թարսերես-թարս+երես
Թարսություն, երեսսրբիչ, երեսառած, թարսուշիտակ։
- Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
Տարօրինակ,հարցասեր,գովելի,զանազան,վատ,թարսերես,սովորական,ճիշտ,թարս,երկար,նոր,զարմանալի
- Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու
7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու
Սեղան- մեծ սեղան
Սպասք-մաքուր սպասք
Դանակ-սուր դանակ
Պատարաքաղ-երկաթե պատարաքաղ
Ձուկ- փշոտ ձուկ
Պոչ-գեղեցիկ պոչ
Գագաթ- համով գագաթ
Խրճիթ- փայտե խրճիթ
Նամակ- հետաքրքիր նամակ
Գարեջուր- համեղ գարեջուրմորուք
Մորուք-երկար մորուք
Դեմք- գեղեցիկ դեմք
Տղա-չարաճճի