Տարօրինակ հարցեր ?

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

 – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

 – Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

 – Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

 – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:  Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Խրճիթ-գյուղական փայտե, փոքր տնակ

Զանազան-բազմազան հարցեր

Թոթվում էին-ուսերը թափ տալ

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Իմ կարծիքով Ինչուիկը տարօրինակ հարցեր է տալիս որովհետև նա ուրիշներից լսել էր տարօրինակ հարցեր այնքան էր լսել, որ արդեն անգիր էր արել և կրկնում էր։

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Իմ համար ձանձրալի էր այն, որ տղան աննդատ հարցեր էր տալիս։

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

 բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

 գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

 դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

 ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

-Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ։

-Բեղերը կատու չունեն, որ չժպտան։

-Ամպերը նամակ չեն գրում ուրովհետև ձեռք չունեն։

-Մորուքը դեմք ունի որովհետև այտպես գեղեցիկ է։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն-հարց+ա+սեր+ություն

Հարցական, հարցաթերթիկ, հարցազրույց, կենդանասեր, ընկերասեր, հյուրասեր, մարդասեր, սիրառատ։

      Պատառաքաղ-պատառ+ա+քաղ

Պատառիկ, լեղապատառ, ծաղկաքաղ, փշաքաղվել, քաղհան։

      Հուսահատվել-հուս+ա+հատվել

Անհույս, լիահույս, հուսախափ, ճարատվել։

      Տեղափոխվել-տեղ+ա+փոխվել

Համատեղ, նստաատեղ, տեղադրել, տեղավորել, տեղավորվել, փոխվել, փոփոխություն, փոխնորդ, փոխարինել։

      Նամականիշ-նամակ+ա+նիշ

Նամակատար, երկնիշ, միանիշ, վարկանիշ,   եռանիշ, քառանիշ, վանդականիշ, աստղանիշ։

      Գարեջուր-գարի+ջուր

Ջրամբար, ջրաման, ջրահարս, ջրառատ, ջրավազան, ջրհոս, ջրհոսք, ջրանցք, ջրծաղիկ, ջրաղաց, անձրևաջուր, աղաջուր, ցեխաջուր, քաղցրաջուր, ջրհեղեղ։

      Թարսերես-թարս+երես

Թարսություն, երեսսրբիչ, երեսառած, թարսուշիտակ։

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Տարօրինակ,հարցասեր,գովելի,զանազան,վատ,թարսերես,սովորական,ճիշտ,թարս,երկար,նոր,զարմանալի

  • Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Սեղան- մեծ սեղան

Սպասք-մաքուր սպասք

Դանակ-սուր դանակ

Պատարաքաղ-երկաթե պատարաքաղ

Ձուկ- փշոտ ձուկ

Պոչ-գեղեցիկ պոչ

Գագաթ- համով գագաթ

Խրճիթ- փայտե խրճիթ

Նամակ- հետաքրքիր նամակ

Գարեջուր- համեղ գարեջուրմորուք

Մորուք-երկար մորուք

Դեմք- գեղեցիկ դեմք

Տղա-չարաճճի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *