Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1.Հայկազը ծաղկի սերմերը շարքով տնկեց իրարից 3 մատնաչափ հեռու։ Շարքն ունեցավ 18 մատնաչափ երկարություն։ Քանի՞ սերմ տնկեց Հայկազը։

6 սերմ

2.Արամը մտավ սենյակ և տեսավ, որ սեղանին 47 կոնֆետ կա։ Նա 19 կոնֆետը լցրեց գրպանը, իսկ մնացած կոնֆետները հավասար բաժանեց իր և եղբոր միջև։ Քանի՞ կոնֆետ ունեցավ Արամը։

33 կոնֆետ

3. Սյունեն և Արփին ծաղիկներ էին տնկում։ Սյունեն 9 տնկի տվեց Արփիին։ Արփիի մոտ եղավ 15 տնկի, Սյունեի մոտ՝ 18: Սկզբում Սյունեն քանի՞ տնկի ուներ։

27 ծաղիկ

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։


12 սոխուկ։

5.  Սովողները 38 գազար տարան ագարակ։ 17 գազարով կերակրեցին ձիերին, մնացածը երեքական տեղավորեցին տոպրակների մեջ։ Քանի՞ տոպրակ օգտագործվեց։

7 տոպրակ։

6. Արևելյան դպրոց պարտեզում կա 8 հեծանիվ։ Դրանցից մի քանիսը երկու անիվ ունեն, իսկ մյուսները երեք անիվ ունեն։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 21 անիվ։ Երեք անիվ ունեցող քանի՞ հեծանիվ կա Արևելյան դպրոց պարտեզում։


5 հեծանիվ։

7.Երկու սկյուռ ձմեռվա պաշար էին հավաքում։ Առաջին օրը Միկին բերեց 12 ընկույզ, իսկ նրա քույր Մինին բերեց 5-ով պակաս։ Մյուս օրը Միկին բերեց 14 ընկույզ, իսկ Մինին 4-ով պակաս բերեց: Երկու օրում սկյուռները Քանի՞ ընկույզ հավաքեցին։

Միկին 26 ընկույզ, Մինին 17 ընկույզ միասին 43 ընկույզ։

8. Մատիտները կարող ենք դասավորել մեծ կամ փոքր տուփերում։ Հայտնի է, որ 6 հատ փոքր տուփում եղած մատիտները կարող ենք դասավորել 4 մեծ տուփում։ Քանի՞ մեծ տուփ է հարկավոր 9 փոքր տուփերում եղած մատիտները դասավորելու համար։

6 մեծ տուփ։

9. Ունենք կարմիր և դեղին գնդիկներ։ Շարքով դրեցին մեկ կարմիր, հետո երկու դեղին գնդիկ։ Հետո երեք հատ կարմիր և չորս հատ դեղին։Հաջորդը հինգ հատ կարմիր և վեց հատ դեղին։ Ի՞նչ գույն կունենա տասնութերորդ գնդիկը։

Դեղին։

10.  Կովը ունի չորս պտուկ ։ Ամեն օր տատը կթում է երեք պտուկը, իսկ չորրորդի կաթը թողնում է հորթուկին։ Տատը ամեն օր կթում է մեկ դույլ կաթ։ Հորթուկը քանի՞ օրում կխմի մեկ դույլ կաթ։

4 օրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *