Թռչունի մտածմունքը

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։


Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Հարդ-չոր խոտ

Աշխարհք- ամբողջ աշխարհ

Շինել-պատրաստել

  • Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր
  • Բանաստեղտություն մի թռչուի մասին է, ով ուզում է իմանալ թե աշխարհքը ինչից է շինած։ Մի օր թռչունը գուխը բնից դուրս է հանում և որոշում է գնալ և տեսնել թե աշխարհքը ինչից է շինած։ Նա թռչում է հեռո՝ւ, շատ հեռո՝ւ, բայց թե աշխարհքը ինչից է շինած ն չի հասկանում։
  • Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  • Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  • Իմ կարխիքով աշխարհը շինված է ամեն ինչից։ Որինակ բնությունից։
  • Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի եասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր
  • Թռչունին նամակ գրիր:

Բարև, իմ սիրելի թռչուններ իմ անունը Նարե է։ Ես ուզում եմ ձեզ օգնել։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ։ Ես շատ՜ եմ սիրում թռչուններին։ Դուք ուզում էք իմանալ թե աշխարհքը ինչից է շինած ես հիմ ձեզ կպատմեմ։ Աշխարհքն շիվախ է ամեն ինչից բնությունից, գեղեցկությունից և այլն։

Սիրով Նարեից թռչուններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *