Ճամփորդապատում

Մենք այսօր գնացել ենք <<Փոքրիկ Էյնշտեյնի>> գիտության թանգարան։ Շատ լավ ժամանակ ենք անցկացրել։ Իմացանք, որ հենց կայծակ է լինում, առաջինը ոչ թե ձայնն ենք լսում, այլ լույսն ենք տեսնում։ Այնտեղ մի կլոր սարք կար, որ հենց մեր ձեռքը կպցնում ենք սարքին և թափահարում մեր գլուխը, մեր մազեր վերև են կանգնում և ծիծաղելի տեսք ենք ստանում։ Իմացանք, որ եթե շատ մեխեր են լինում և մենք նստում ենք այդ մեխերի վրա, մեզ չեն ծակում, իսկ մեկ մեխի դեպքում, մենք չէինք կարողանա նստեինք վրան։ Հետո մենք ուղևորվեցինք դպրոց։ Ճամփորդություն շատ հետաքրքիր էր և ճանաչողական։

Continue reading