Գոյական, ածական

Ածական
Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Գեղեցիկ, բարեհամբյուր քույր

Ուժեղ, ցածրահասակ եղբայր

Բարի, սիրելի մայր

Բարձրահասակ հայր

Լավագույն տատիկ

Խստապահանջ պապիկ

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ, վախկոտ, քարոտ, մայրիկ, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդաչու, ձնծաղիկ, հորեղբայր, ոսկեզոց, արծաթագույն, ծովափ, Ամերիկյան, Ֆրանսական, Գերմանական։

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկպահանջ
խիստառատ
սաղարթգին
հորդխիտ
աստղտերև
փուշզարդ
քաղցրվազ (ք)
արագհամ
գիրկբաց

Թանկագին, խիստապահանջ, սաղարթատերև, քղցրահամ, արագավազ, աստղառատ, տերևափուշ, հորդառատ։

  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհերվարպետ
սրատեսկրակ
թեժծերունի
սլացիկարծիվ
հմուտբարդի
հորդանձրև
վարարկատակ
մեղմգետ
սրամիտհովիկ

Ալեհեր ծերունի, սրտատես հովիկ, թեժ անձրև, սլացիկ արծիվ, հմուտ վարպետ, հորդ գետ, մեղմ կրակ, սրամիտ կատակ, վարար բարդի։

  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային —դաշտային, հարավային, անկյունային, հանքային

— ոտ –ժանգոտ, կրակոտ, փշոտ

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –վտանգավոր, ահավոր, գունավոր, խորհրդավոր, գրխավոր

— եղ –հանճարեղ, համեղ, ուժեղ, շքեղ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –տոնական, ժողովրդական, վճռական

-ալի –զարմանալի, հրաշալի, հույսալի

-ուն –նախշուն, փայլուն, փխրուն

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Այս բարերը անվանվում են ածականի համեմատության աստիճաններ, որովհետև․․․ կա տարբերություն։

Քաղցր, միքիչ ավելի քաղցր և ամենա քաղցր բոլորի միջից։

Աղի, միքիչ ավելի աղի և ամենա աղին բոլորի միջից։

Կծում, միքիչ ավելի կծու և ամենա կծուն բոլոր միջից։

Դառը, միքիչ ավելի դառը և ամենա դառը բոլորի միջից։

Միքիչ ավելի երկար, սա էլ երկարից ավելի երկար։

Միքիչ ավելի բարձր, սա էլ բարձրից ավելի բարձր։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-ամենից վատ, վատագույն

Գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

Բարձրագույն-ամենից բարձր, ամենաբարձր

Ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն

Ամենից հզոր- ամենահզոր, հզորագույն

Ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն

Համեստագույն-ամենահամեստ, ամենից համեստ

Ամենահին-հնագույն, ամենից հին

Ամենիցծանր-ամենածանր, ծանրագույն

Ամենալուրջ-լրջագույն, ամենից լուրջ

Ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ մշուշապատ տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, մշուշապատ աշխարհն աղքատանում է: Լեռնային լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմաչելի սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով մաքուր ու հորդահոս գետեր, սառնորակ ու զուլալ առվակներ են հոսում, գետնի տակից հանդարտ ու տարբեր աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն հարուստ լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող վճիտ լեռներն ասես ամենախոր մշուշի վրա են կախված: Ձգվում է արևոտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը սքանչելի ու անուշահամ ջուր ունի: Լայնահուն ու գեղատեսիլ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը կարկաչուն կապույտ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի արագավազ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Այս տեքստը աղբյուրների, լճեր, ջրերի մասին է, իսկ նախորդ տեքստը կենդանիների։

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 Գնդապետ Գունդ
 Եգիպտացի Կառք
 Թիզ Կառապան
 Թզուկ Վաճառասեղան
 Վաճառական Ուղի
 Ողևոր Վերելք
 Հնդիկ Հետք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

Տղա, աղջիկ, արքայազն, չարաճճի, մայրիկ։

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –փոքրանավ-իր

Ռազմական նավ –ռազմանավ-իր

Նավի հրամանատար –Նավահրամանատար-անձ

Մարդ, որը վարում է նավը –նավավար-անձ

Նավ, որը լողում է ջրի խորքերում –նավախորք

Նավի վրա ծառայող մարդիկ –նավածառայողներ-անձ

Նավերի հանգստավայր –նավահանգիստ-իր

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

Օդ-օդապարիկ-օդաչու

Տոմս-տոմսարկղ-տոմսավաճառ

Ժամ-ժամացույց-ժամավար

Փոստ-փոստարկղ-փոստավար

Լող-լողավազան-լողորդ

Քաղաք-քաղաքական-քաղաքացի

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մանկիկ, մայր, զավակ,որդի,առյուծ
Ի՞նչ-մանկություն,գագաթ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
ԵրշիկԵրազ
ՀյուսՀույս
ՎերարկուԿասկած
ՀացՊատիվ
ՔարՃաշակ
ԹմբուկԿարոտ
Արձագանք
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։

Արագած, Սևան, Կարմիր ծով, Երևան, Էջմիածին։

  1. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

Մայրիկ, տղա, աղջիկ, տատիկ, պապիկ, եղբայր, քույր, ուսուցիչ, նավաստի, հորաքույր։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –Վանաձոր, Երևան,Կապան,Գյումրի։

Գրող –Աղայան, Թումանյան, Խնկոյան։

Մարզ –Սյունիք, Կոտայք, Տավուշ։

Գետ —Արաքս,Դեբեդ, Աղստև, Հրազդան, Որոտան, Արփա։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

Շողիկ, Գառնիկ, թագիկ, նազիկ, վադիկ, Վարսիկ, Սաթիկ, Լուսիկ, Խաչիկ։

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Իմ քույրիկի անունը Արփի է։

Դուք գիտեք, որ աշխարում կա Արփի լիճ։

Իմ ծանոթներից մեկի անունը Վահան է։

Իմ ընկերուհին երեկ գնացել էր Վահանավանք։

Ես մեր գյուղում շատ եմ տեսել աղավնիներ։

Ես այսօր գնալու եմ Աղավնու վանք։

Հունիսի մեկին բոլոր մանուկների տոնն է։

Մենք ճափորդության ենք գնալու դեպի Մատուռ Թուխ Մանուկ։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչհարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարան-պարաններ

Սեղան-սեղաններ

Սիրտ-սրտեր

Շուն-շներ

Գիրք-գրքեր

Դասարան-դասարաններ

Գետ-գետեր

Բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-դասեր, գրիչներ, լուրեր, քարեր, վագրեր, կողմնացույցեր, հուշեր, մազեր, փայտեր, աչքեր։

ներ-ով վերջացողներ-տղաներ, ցուցատախտակներ, լեզուներ, կակաչներ։

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –տառեր

Գառ –գառներ

Գառնուկ –գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռներ

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոցներ

հարս –հարսեր

խոտ –խոտեր

ոտք –ոտքեր

մուկ –մկներ

ձուկ –ձկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արմատներ

թոռ –թոռներ

աթոռ –աթոռներ

դուռ –դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

Երկինք, ծերունի, տուն, քույր, տարի, առվակ, խումբ, սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն, մանկություն, տեր, շարժում, թուփ։

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգում) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուրից) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներին):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռը) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավորության) անունով։

Արագածի ( լանջերին) հոսում են սառնորակ աղբյուրներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *