Տարօրինակ բառեր

Հորինուկ

Կար-չկար, մի գեղեցիկ աղջիկ կար։ Այդ աղջիկը շատ էր սիրում խոսել և ամեն օր հորինում էր տարօրինակ հարցեր։ Կանգնում էր բոլորի առջև և բարձրաձայնում այդ բառերը։

Օրինակ՝ ասում էր։

Գրչապահարան, մկրատաթերթիկ կամ էլ հավաձու։

Այդ աղջիկը ուներ շատ ընկերներ։ Մի օր նրա ընկերները նրան նեղացրեցին և այդ աղջիկը իր իրերը հավաքեց և գնաց անտառ։

Անտառում մի փոքրիկ տնակ շինեց և ապրեց այնտեղ։

Նա հորինում էր նոր-նոր բառեր և գրում իր տետրի մեջ ․օրինակ՝

գրքատոփ, փայտատուն։

Մի օր նրա հայրիկը ման էր գալիս նրան ու հանկարծ հայտնվեց այդ տան մոտ, որտեղ ապրում էր աղջիկը ։ Մտավ տուն ու տեսավ աղջկան, ասաց։

-Արի տուն, քեզ եմ ման գալիս, արի ոչ ոք քեզ չի կարող նեղացնել։

Աղջիկը հավաքեց իր իրերը և վերադարձավ տուն։ Նրա ընկերները ներեղություն խնդրեցին և այլևս չվիճեցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *